Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում Ռուսաստանի 6 քաղաքացու մեղադրանք ներկայացվեց կիբեռխարդախության համար


  
դիտումներ: 253

Ռուսաստանի 6 քաղաքացու և Ղազախստանի 2 քաղաքացու ԱՄՆ-ում մեղադրեցին 36 մլն դոլար կազմող գումարի կիբեռխարդախության մեջ: Այդ մասին հայտարարել է Նյու Յորքի դատախազությունը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տվյալ գերատեսչությանը, մեղադրյալների թվում են ռուսաստանցի Ալեքսանդր Ժուկովը, Բորիս Տիմոխինը, Միխայիլ Անդրեևը, Դենիս Ավդեևը Դմիտրի Նովիկովը, Ալեքսանդր Իսաևը:

Ընդգծվում է, որ Ղազախստանի քաղաքացիները Սերգեյ Օվսյաննիկովը և Եվգենի Տիմոչենկոն են:

Ընդ որում, Օվսյաննիկովին, Ժուկովին և Տիմոչենկոյին բռնել են Մալայզիայում, Բուլղարիայում և Էստոնիայում: Նրանց արտահանձնում է սպասում ԱՄՆ: Ինչպես նշում է գործակալությունը, մնացած մեղադրյալներն ազատության մեջ են:

Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը հայտարարել է, որ իրավիճակը պահում են հսկողության տակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: