Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». Զորամասերում սպաներին և զինվորներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաս­տան» համահայկական հիմ­նադրամին


  
դիտումներ: 384

«Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացել է «Հայաստան» համա­հայկական հիմնադրամի ամե­նամյա հեռուստամարաթոնը, որի ժամանակ հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 դոլար:

Հեռուստամարաթոնը կազմա­կերպվում է կամավորության հիմքով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում մասնակցության չափը և ձևը:

Մինչդեռ Արցախի զորամասե­րից մեզ ահազանգում են, որ զորամասերում սպաներին և զինվորներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաս­տան» համահայկական հիմ­նադրամին: Սպաների պարտա­դիր կամավոր մասնակցության չափը 5000 դրամ է, ենթասպաներինը՝ 3000, պայմանագրային ծառայողներինը՝ 1000, ժամկետա­յին զինծառայողներինը՝ 100 դրամ:

Մեր տեղեկություններով՝ այդ «հրահանգին» չենթարկվող զինծառայողները զորամասում արհեստական խնդիրների առաջ են կանգնում: Արցախում ծառայող զինվորները և սպա­ները, գտնվելով առաջնագծում, արդեն հայրենիքին հանգանա­կել են ամենաթանկը՝ իրենց կյանքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: