Հայերեն   English   Русский  

Բրիտանական արքայական ընտանիքում կրքերը չեն հանդարտվում. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 917

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` Քենսինգթոնյան պալատում լարվածությունը չի մեղմանում: Քեմբրիջի և Սասեքսի դքսերի ընտանիքներում առկա տարաձայնությունները պահպանվում են, և հենց այդ հանգամանքն է ստիպել արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին տեղափոխվել պալատից: Գրում է Tatler.ru-ն:

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ` արքայազն Հարիի հարսանիքից առաջ արքայադուստր Շառլոտի զգեստը, որը նա պետք է կրեր պսակադրության ընթացքում և որը դուր չի եկել նրա մորը, Քեյթի և Մեգանի միջև վեճի պատճառ է դարձել: Վեճի ընթացքում Մեգանն անդրդվելի է եղել և ստիպել փոքրիկ արքայադստերը կրել այդ զգեստը, իսկ Քեյթ Միդլթոնն արցունքներն աչքերին հեռացել է դստեր հետ: Սակայն չնայած հակասություններին` Քեյթը և Մեգանը փորձել են ընդհանուր լեզու գտնել: Իսկ այժմ արդեն Vanity Fair ամսագրի աղբյուրը հայտնել է, որ հիմնական հակամարտությունը երկու արքայազնների միջև է ծագել:

«Հարրին զգում էր, որ Ուիլյամը ոչ այնքան ուրախությամբ է ընդունել Մեգանին և հայտնել եղբորն այդ մասին: Նախորդ տարի նրանք կոնֆլիկտ են ունեցել, որը սակայն հաջողվել է հարթել նրանց հոր` արքայազն Չարզլի միջամտության շնորհիվ: Չարլզը խնդրել էր Ուիլյամին ջանքեր գործադրել և կարգավորել հարաբերությունները եղբոր հետ: Այնուհետեւ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին Հարիին և Մեգանին հրավիրել էին Սուրբ Ծնունդն իրենց հետ անցկացնել», - հայտնել է աղբյուրը:

«Ճշմարտությունն այն է, որ նրանք պարզապես մեծացել են: Նրանք ապրում և աշխատում են միասին, իսկ այժմ նրանք մի քայլ հետ են արել: Նրանք դեռևս շատ ավելի մտերիմ են, քան շատ եղբայրներ: Սակայն այժմ Հարրին ամուսնացած է և պատրաստվում է հայր դառնալ, ուստի ճիշտ ժամանակն է, որպեսզի նա առանձին պլանավորի իր ապագան», - հայտնել է է Daily Mail-ի աղբյուրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: