Հայերեն   English   Русский  

Մոսկվայում «ականապատման» մասին ահազանգերից հետո 12 առևտրի կենտրոն է տարհանվում


  
դիտումներ: 520

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ քաղաքում «ականապատման» սպառնալիքի պատճառով քաղաքի տարբեր հատվածներում տարհանվում են 12 առևտրի կենտրոններ և Կիևյան կայարանը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ խոսքը «Գորոդ», «Գորբուշկին Դվոր», «Վիվա», «Ատրիում», «Զվյոզզդոչկա», «Ցվետնոյ», «Զվեզդա», «Կապիտոլիյ», «Գագարին», «Մեգապոլիս» և «Խորոշո» առևտրի կենտրոնների մասին է: Առևտրի կենտրոնների անձնակազմի և այցելուների տարհանումը սկսվել է «ականապատման» վերաբերյալ անանուն հեռախոսազանգեր ստանալուց հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում «ականապատման» սպառնալիքի պատճառով մի քանի առևտրի կենտրոններ տարհանվում են, որոնց թիվը հետագայում աճեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: