Արցախի հզորացումը գերնպատակ պետք է լինի բոլորի համար, ցանկացած թերացում անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ ողջ հայ ժողովրդի համար.Դավիթ Բաբայան
ֆբ գրառում
Այսօր կա հայոց պետականության երկու հատված՝ մայր #Հայաստան և Արցախի Հանրապետություն։ Կա մի պարզ ճշմարտություն և պետք չէ ակադեմիկոս լինել դա հասկանալու համար՝ անկախ նրանից, որ կան երկու առանձին պետություններ, և հայոց պետականության հիմք պետք է համարել նաև Սփյուռքը․եթե խարխլվում է սրանցից մեկը, տվյալ դեպքում Արցախի ճակատագիրը կլինի հարցականի տակ՝ միանշանակ է, որ սա բերելու է հայոց պետականության կործանման։ Սա բոլորի համար էլ պարզ է, մենք չենք ասում Արցախի նշանակությունը բարձրացնելու համար։ Արցախի հզորացումը գերնպատակ պետք է լինի բոլորի համար, ցանկացած թերացում անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ ողջ հայ ժողովրդի համար, որովհետև հակառակորդը՝ #Ադրբեջան/ը չի էլ թաքցնում, որ իր նպատակը ոչ միայն Արցախի կործանումն է, այլ իրենք հայտարարում է, որ #Երևան/ն ու #Զանգեզուր/ը իրենցն է:
եթե վաղը Արցախում վտանգ լինի՝ ողջ հայությունը կգնա այնտեղ, Աստված չանի, եթե Երևանին վտանգ սպառնա՝ Արցախը չի՞ գալու իր կյանքի գնով պաշտպանի, իհարկե գալու է։ Այս գիտակցությունը միշտ պետք է պահել։