Հայերեն   English   Русский  

Պորոշենկոն արձագանքել է Թրամփի և Պուտինի հանդիպման չեղարկմանը


  
դիտումներ: 401

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն թվիթերում մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման չեղարկումը: Գրում է Gazeta.ru-ն:

«Ահա այդ կերպ վարվում են մեծ առաջնորդները», - գրել է Պորոշենկոն `մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով հայտնել էր, որ որոշում է կայացրել Կերչի նեղուցում միջադեպի պատճառով չեղարկել Պուտինի հետ Արգենտինայում կայանալիք հանդիպումը:

Հետագայում հայտնի դարձավ, որ Թրամփը չեղյալ է հայտարարել նաև Թուրքիայի եւ Հարավային Կորեայի ղեկավարների հետ պլանավորած հանդիպումները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: