Աշխարհի «ամենաուժեղ» անձնագիրը
«Աշխարհն իր դռները բացում է ԱՄԷ-ի ժողովրդի առջև»,- այսպես է մեկնաբանել այդ նորությունը թվիթերի իր միկրոբլոգում ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը:
Ինչպես նշել է ԱՄԷ-ի ԱԳ ղեկավար շեյխ Աբդուլլա բեն Զաեդը, վարկանիշը «ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել պոզիտիվ դիվանագիտությամբ, մի բան, որ ԱՄԷ-ն ներկայացնում է որպես վստահ և գործուն ուժ համաշխարհային ասպարեզում»:
ԱՄԷ-ի ԱԳՆ-ն մինչ այս ձեռնարկել էր այսպես կոչված Passport Force-ը: Սա ուղղված էր այն նպատակին, որ ԱՄԷ-ի անձնագիրը մինչև 2021 թվականը դառնար աշխարհի հինգ ուժեղ անձնագրերից մեկը: 2016 թ. դեկտեմբերին Էմիրաթների անձնագիրը 27-րդ տեղն էր զբաղեցնում նույն այս վարկանիշում:
Ազգային անձնագրերի վարկանիշը հաշվի է առնում այն երկրների թիվը, ուր անձնագրի տերը կարող է այցելել առանց վիզայի և այդ երկրներ մեկնել՝ վիզա ստանալով ժամանման պահին:
Ներկայումս ԱՄԷ-ի անձնագրով կարելի է ճամփորդել առանց վիզայի աշխարհի 167 երկրներում: ԱՄԷ-ն առաջին անգամ առաջ անցավ Սինգապուրից, որը զբաղեցրել է երկրորդ տեղը: Սինգապուրի անձնագիր ունեցողներն առանց վիզայի կարող են այցելել 166 երկիր: