Հայերեն   English   Русский  

Արքայազն Հարին Մեգան Մարքլի պատճառով վիճաբանել է եղբոր հետ


  
դիտումներ: 867

Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի շուրջ ասեկոսեները վերջին շրջանում կարծես չեն դադարում հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել: Գրում է Spletnik.ru-ն:

Daily Mail պարբերականի փոխանցմամբ` Սասեքսի դքսուհուն մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ վերջինս դժգոհում է ոչ միայն Քեյթ Միդլթոնից, այլ նաև վրա ամուսնուց` արքայազն Ուիլյամից: Օրեր առաջ տարբեր աղբյուրներ հայտնել էին, որ Հարիի հարսանիքից առաջ Ուիլյամը մտահոգություն է հայտնել եղբոր ընտրության հետ կապված:

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին զգացել են, որ Հարրիի և Մեգանի հարաբերությունները շատ արագ են զարգանում: Ուիլյամը չափազանց շատ է անհանգստացել եղբոր համար և իր մտահոգություններով կիսվել նրա հետ: Արքայադուստր Դինայի մահից հետո նրա որդիներն ավելի էին մտերմացել և միշտ աջակցել ու հասկացել են միմյանց: Սակայն Հարին չի ընդունել իր հարսնացուի ընտրությունը կասկածի տակ դնելը և անգամ վիրավորվել է եղբորից:

Տարածված ասեկոսեների համաձայն` ընկերական շրջապատում Քեյթ Միդլթոնը ևս մտահոգություն է հայտնել և ասել, որ Հարրին փոխվում է:

«Մեգանն ուժեղ բնավորություն ունի, ինչպես և Քեյթը, այդիսկ պատճառով զարմանալի չէ, որ նրանց միջև վեճեր են ծագում», - հայտնել է աղբյուրը:

Վերջերս լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Սասսեքսի դքսուհին կոպիտ է խոսել Քեյթ Միդլթոնի աշխատակիցների հետ, ինչը ևս վեճի պատճառ է դարձել: Սակայն Քենսինգթոնյան պալատը չհաստատեց այդ տեղեկությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: