Շվեյցարական Blick թերթի փոխանցմամբ` գերմանական Pro Aurum ընկերությունը, որը զբաղվում է թանկարժեք մետաղների վաճառքով, Մյունխենում տեղադրել է Եվրոպայի ամենաթանկարժեք տոնածառը: Գրում է Tass.ru-ն:
Թերթի տվյալներով` տոնածառի արժեքը գերազանցում է 2.3 միլիոն եվրոն:
Տոնածառն իրենից բուրգ է ներկայացնում, որը զարդարված է 2018 ոսկե մետաղադրամներով, որոնք 63 կգ են կշռում: Բրգաձև տոնածառը Pro Aurum ընկերության գրասենյակում կմնա մինչև դեկտեմբերի 15-ը: