Պուտինը բացատրել է, թե ինչու չի պատասխանում Պորոշենկոյի հեռախոսազանգերին
Պուտինը բացատրել է, որ չի ցանկանում մասնակցել նրա նախընտրական քարոզարշավին և Կերչի նեղուցում ուկրաինական ռազմական նավերի մասնակցությամբ սադրանքի հետ կապված խորամանկ մտահաղացումներին:
Պուտինը նշել է, որ Պորոշենկոն ճգնաժամային և սադրիչ իրավիճակներ է ստեղծում` տեղի ունեցածի պատասխանատվություն Ռուսաստանի վրա թողնելով, որից հետո «ցանկանում է անմիջապես ցույց տալ, որ ինքը հաջողությամբ լուծում է առաջացած խնդիրները»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ուկրաինայի նավատորմի երեք նավեր մուտք են գործել Ռուսաստանի Դաշնության ջրային տարածք և խախտելով Ռուսաստանի պետական սահմանը` Սև ծովից Կերչի նեղուցի ուղղությամբ շարժվել: Անտեսելով Ռուսաստանի իշխանությունների օրինական պահանջները` նրանք ձերբակալվել են: