Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը շուտով կլքի պաշտոնը. CNN


  
դիտումներ: 501

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին առաջիկա օրերին կհայտարարի իր հրաժարականի մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Երկու աղբյուրների համաձայն՝ 17 ամսվա համագործակցությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Քելլին իրենց հարաբերություններն այլևս «հուսալի» չեն համարում:

Նշվում է, որ Թրամփը խնդրել է Քելլիին պաշտոնավարել ևս երկու տարի, սակայն վերջերս նրանք դադարել են միմյանց հետ խոսել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ կնշանակի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: