Հայերեն   English   Русский  

Արքայազն Ուիլյամն ու կինը բացակայել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մասնակցությամբ միջոցառումից


  
դիտումներ: 1106

Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը չեն մասնակցել Թագավորական հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը, որին ներկա են գտնվել արքայազն Հարին և Մեգան Մարքլը: Գրում է Gazeta.ru-ն:

Թերթի տվյալներով՝ նրանք չեղյալ են հայտարարել իրենց այցը

Ինչպես նշվել է, արքայազն Հարին և նրա կինը, ընդհակառակը, պատվավոր միջոցառմանը մինչև վերջ մասնակցել են:

«Հարին և Մեգան Մարքլը ոչ միայն ներկա են գտնվել միջոցառմանը, այլ նաև մնացել են աշխատակազմի համար
կազմակերպված Սուրբծննդյան հավաքույթին», - հայտնել է աղբյուրը:

Թերթի աղբյուրը ափսոսանք է հայտնել, որ արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը չեն ժամանել Թագավորական հիմնադրամ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Հարիի և Ուիլյամի հարաբերությունները լարվել են Մեգան Մարքլի պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: