Մենք մեր հիմնական նպատակին հասել ենք. Նիկոլ Փաշինյանը քվեարկեց
դիտումներ: 532
նա ընտրատեղամաս էր եկել տիկնոջ և զավակների հետ:
Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:
«Մենք մեր հիմնական նպատակին հասել ենք՝ սրանք ազատ, ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ են: Մեր հիմնական նպատակը ժողովրդավարությանը հասնելն էև կարծում եմ՝ մենք դա արդեն արել ենք: Ապագայի համար մեր հիմնական նպատակը Հայաստանում ժողովրդավարության համակարգային հզորացումն է»:
Անդրադառնալով Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե նախընտրական շրջանում վարչական ռեսուրս է օգտագործվել, Փաշինյանը նշեց. «Եթե պարզվի, որ վարչական ռեսուրս է օգտագործվել , վարչական ռեսուրս կիրառողները կպատժվեն»: