Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայում «Դեղին ժիլետների» ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 1726-ի


Ամենից շատ ձերբակալվել են Փարիզում


  
դիտումներ: 615

Ըստ նախարարի տված ամենաթարմ տեղեկության, որը ներկայացնում է BFM հեռուստաալիքը, առնվազն 1220 մարդ ճաղերի ետևում է: Ամենից շատ ձերբակալությունները եղել են Փարիզում: Այստեղ, համաձայն ՆԳՆ-ի ճշտված տվյալների, ձերբակալվել է 1150 մարդ, որոնցից 619-ը բանտարկված է:

Զննումների ժամանակ շատերի մոտ զենք է հայտնաբերվել, սակայն մի քանիսի փաստաբանները պնդել են, որ իրենց պաշտպանյալները «ցանկացել են վճռական բողոք արտահայտել, սակայն բռնություն չեն կիրառել»:

Բանտարկվածների մեծ մասը կասկածվում են «դավադրության մեջ բռնություն կիրառելու նպատակով» կամ «հանցագործություն կատարելու սադրանքի մեջ»:

Երեկ Ֆրանսիայում կատարվեց «Դեղին ժիլետներ» շարժման ցույցերի չորրորդ սերիան: Նրանք հանդես են գալիս ավտոմեքենաների վառելիքի գների թանկացման, հարկերի բարձրացման և կյանքի թանկության դեմ: Փարիզում, Լիլում, Լիոնում, Մարսելում, Նանտում, Թուլուզում և ուրիշ քաղաքներում ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Ցույցերին մասնակցածների թիվն անցել է 125 հազարից: Բախումների հետևանքով Փարիզում տուժել է առնվազն 135 մարդ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: