Մեծ հույսով և հավատով եմ քվեարկել. Արմեն Ռուստամյան
Ընտրելուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:
«Մեծ հույսով և հավատով եմ քվեարկել՝ հանուն մեր երկրի ապագայի, հանուն նրա, որ մեր ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից, և այդ ակնկալիքներն արդարանան, և որեպսզի ժողովուրդը չհիասթափվի, ունենա իր երազած Հայաստանը»,- նշեց նա:
Դիտարկմանը, որ սոցհարցումների տվյալներով՝ ՀՅԴ-ն ընտրություններին բարձր ցուցանիշներ չի գրանցի, Արմեն Ռուստամյանը նշեց. «Ի հեճուկս այդ հարցումների՝ դուք տեսել եք ճիշտ հակառակը։ Հարցումներն ուղղակի ծիծաղելի թվեր են ասում, ՀՅԴ-ն իրական կուսակցութուն է, որի գոյությունը բացարձակապես կապված չէ որևէ ընտրության հետ»,- ասաց դաշնակցական գործիչը՝ շեշտելով, որ ՀՅԴ-ն այլևս երբեք չի կազմի որևէ կոալիցիայի մաս, եթե այնտեղ վճռորոշ ձայն չունենա և հանդես գա որպես կցորդ։