Հայերեն   English   Русский  

«Վանաձորի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում»


  
դիտումներ: 573

ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակից հայտնում են.

«Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում՝ մի ձեռքում պահելով 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, իսկ այնուհետև մոտենալով քվեախցիկին՝ վստահված անձանց տեսադաշտում մնալով ակնառու կերպով պահված քվեաթերթիկների փաթեթը գցում են չօգտագործված քվեաթերթիկների հատված և հետո կատարում արդեն հայտնի քվեարկությունը»։

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանից հայտնել էին, որ Երևանի քաղաքային երթուղիները սպասարկող չորս վարդագույն ավտոբուսներ քիչ առաջ Վանաձոր են տեղափոխվել ոստիկանական խմբեր՝ ընտրությունները վերահսկելու համար։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: