Հայերեն   English   Русский  

«Նիկոլի ջանին մեռնելը` քաղաքական կատեգորիա...». Աստղիկ Ավետիսյան


ֆբ-գրառում


  
դիտումներ: 528

Գեղարքունիքի մարզում «Մենք» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

"Գեղարքունիքում անհավասար քարոզարշավ, վարչական լծակների ամբողջական օգտագործում, անպետք ընտրական օրենսգիրք, դեռևս պահպանված վախի մթնոլորտ, գործող իշխանության նկատմամբ քծնանք, ատելության խոսքի տարածում, Նիկոլի ջանին մեռնելը`քաղաքական կատեգորիա, անգաղափար ընտրություն։ Շատ շնորհակալ եմ, իրենց ձայնը ինձ տված այն բացառիկ մարդկանց, ովքեր անդավաճան և սկզբունքային մոտեցում դրսևորեցին, ովքեր ամեն հանդիպման ժամանակ չասացին` եթե դու Նիկոլի ցուցակում լինեիր 100%֊ոց ձայների քանակ կունենայիր։ Մարդիկ հիշվում են իրենց գործերով, ես էլ յուրաքանչյուրին յուրովի կհիշեմ... Հպարտ եմ, որ իմ կողքին են հարազատներս։ Համբուրում եմ բոլորին։

Շնորհավորում եմ, Լուսավոր Հայաստանին` Edmon Marukyan-ին, որովհետև այս իրավիճակում, ունենալ այս արդյունքը, իսկապես, բացառիկ է։ Շնորհավորում եմ նաև մյուս քաղաքական ուժերի իմ ընկերներին, ովքեր կհայտնվեն ԱԺ֊ում։ Ընտրական գործընթացի մասին իմ գիտական հոդվածին էլ սպասեք շուտով»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: