Եվս մեկ օգնական հրաժարվում է Մեգան Մարքլի հետ համագործակցությունից
Հասարակության առաջ միշտ ուրախ ու ընկերասեր երևացող Մեգան Մարքլը միևնույն ժամանակ շատ կոշտ և պահանջկոտ «տնօրեն» է և նույնիսկ այնքան խիստ, որ ոչ բոլորը կարող են նրա հետ աշխատել: Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Սասեքի դքսուհու օգնական Էմի Փիքերիլը Մեգանի հետ 6 ամսվա համագործակցությունից հետո աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել: Գրում է Tatler.ru-ն:
Իսկ այժմ արդեն The Times ամսագիրը հայտնում է, որ այս տարվա մայիսից թագուհի Եղիսաբեթ 2-րդի պնդմամբ Մեգանի խորհրդական և օգնական Սամանթա Քոենը ևս մտադիր է հեռանալ Մեգանից:
«Նա հասկացնել է տվել, որ գալիք տարվա գարնանը արքայազն Հարրի և Մեգան Մարքլի առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո մտադիր է լքել պաշտոնը», - նշել է աղբյուրը:
50-ամյա Սամանթա Քոենը 17 տարի աշխատել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար: Սասեքսի դքսուհու օգնականի պաշտոնում նա զբաղվել է Մեգանի գրաֆիկի պլանավորմամբ և նամակագրությամբ: Մինչ այդ Քոենը աշխատել է թագուհու մոտ: