Հայերեն   English   Русский  

​Բարաք Օբաման և Անգելա Մերկելը դատապարտել են Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունները


  
դիտումներ: 836

Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերջին զարգացումները: Գրում է Russian.rt.com-ը:

“Երկու առաջնորդներն էլ անհանգստություն են արտահայտել Ուկրաինայի արևելքում ակնհայտ աճող բռնության կապակցությամբ”, - ասվել է Սպիտակ Տան մամլո ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` երկու առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինայի համար նախատեսվող ֆինանսական աջակցություն տրամադրելուն ուղղված աշխատանքներն ավարտին հասցնելու կարևորությունը, որպեսզի երկրի իշխանությունները կարողանան կայունացնել երկրի տնտեսությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: