Հայերեն   English   Русский  

Time ամսագրի վարկածով «Տարվա մարդ» Ջամալ Հաշուկջին և այլ լրագրողներ են ճանաչվել


  
դիտումներ: 522

NBC հեռուստաալիքի փոխանցմամբ` Time ամսագրի վարկածով «Տարվա մարդ» մի խումբ լրագրողներ են ճանաչվել, որոնց թվում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջին: Կոչմանն արժանացել է «Capital Gazette» ամերիկյան թերթը: Գրում է Gazeta.ru-ն:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ երրորդը` «ռուսական միջամտություն» գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը:

Ամսագրի վարկածով «Տարվա մարդ» կոչման հավանական թեկնածուներից էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և արքայազն Հարիի կինը` Մեգան Մարքլը:

Բացի այդ հավանական թեկնածուների թվում հայտնվել էին նաև «բաժանված ընտանիքները»` այն երեխաների և նրանց ծնողների հավաքական կերպարը, որոնք բաժանվել էին Միացյալ Նահանգներում անօրինական ներգաղթյալների նկատմամբ քաղաքականության պատճառով:

Անցյալ տարի Time ամսագրի վարկածով «Տարվա մարդ» կոչմանը «Breaking the Lust» շարժման մասնակիցներն էին արժանացել, որոնք խախտելով լռությունը` բարձրաձայնեցին սեռական ոտնձգությունների մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: