Հայերեն   English   Русский  

Օրացույցի այս օրը


  
դիտումներ: 1201

Այսօր Էսպերանտոյի օրն է: Ողջ աշխարհի առաջին արհեստական լեզվի սիրահարներն այսօր նշում են Էսպերանտոյի օրը:

Այդ նշանագրերի համակարգը ստեղծել է ակնաբույժ Լուդվիգ Զամենհոֆը: Նա ծնվել է Բելոստոկում, որն այժմ գտնվում է Լեհաստանի տարածքում, իսկ 19-րդ դարում այն Ռուսական կայսրության տարածքում էր: Նրա հարևանները ռուսներ էին, բելառուսներ, լեհեր հրեաներ, գերմանացիներ, լիտվացիներ: Տարբեր ազգությունների մարդկանց հետ շփումն էլ նրա մեջ մեկ ընդհանուր լեզու ստեղծելու գաղափար ծնեց: Լեզու, որով կխոսեր մոլորակի ցանկացած բնակիչ: Նրա առաջին աշխատությունը հրատարակվեց Էսպերանտո կեղծանվամբ, թարգմանաբար`”հուսացող”, որն էլ շուտով դարձավ նրա ստեղծած լեզվի անունը:

Պաշտոնական վիճակագրություն չկա այն փաստի վերաբերյալ, թե քանի մարդ է խոսում էսպերանտոյով: Սակայն, “Էկոլոգիա” կայքը այդ լեզվով խոսողների թիվը գնահատում է 2 մլն մարդ: Աբյուրի համաձայն, մի քանի հարյուր մարդու համար էսպերանտոն մայրենի է, հատկապես ինտերնացիոնալ ընտանիքների երեխաների համար:

Օրվա ընտրությունը կապված է Զամենհոֆի 1887-ի հուլիսի 26-ին էսպերանտոյի առաջին ձեռնարկի հրատարակման հետ: Գիրքը, որ հրատարակվել է “Առաջին գիրք” վերնագրով, տպագրվել է Վարշավայում, կելտերի տպարանում:

Անկախ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: