Հայերեն   English   Русский  

Մյուլերը հետաքննում է ԱՄՆ-ի ընտրություններին Մերձավոր Արևելքի երկրների «միջամտությունը»


  
դիտումներ: 457

The Daily Beast պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հետաքննում է 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին ազդելու Մերձավոր Արևելքի երկրների փորձերը: Գրում է Gazeta.ru-ն:

Թերթի տվյալներով` Մյուլլերի թիմը ուսումնասիրում է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի շրջապատի ներկայացուցիչների հանդիպումները Մերձավոր Արևելքի երկրների ներկայացուցիչների հետ:

Ինչպես նշվում է, խոսքը մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ներկայացուցիչների մասին է:

Ընդ որում` ըստ աղբյուրների, այդ երկրները ցանկացել են օգնել Թրամփին հաղթել ընտրություններում, որպեսզի տնտեսական սաբոտաժ կազմակերպեն Իրանի դեմ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մտահոգվել են Թրամփի դեմ հետաքննության պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: