Քանյե Ուեսթը հայտնել է, որ Դրեյքը սպառնում է իր ընտանիքին
«Դրե՛յք, եթե ինձ կամ իմ ընտանիքիս ինչ-որ բան պատահի, դու գլխավոր կասկածյալը կլինես, այնպես որ ձայնդ կտրի՛ր», - գրել է Քանյեն թվիթերյան ութսուն գրառումներից մեկում:
Ուեսթը վստահորեն հայտարարել է, որ Դրեյքն է եղել իր համերգի կեսին Pusha T-ի երկրպագուների վրա վերջերս կատարված հարձակման կազմակերպիչը: Զանգվածային ծեծկռտուքի կենտրոնում հայնված երկրպագուներից մեկը դանակով հասցված հարվածներից այժմ ծանր վիճակում է գտնվում: Քանյեի կարծիքով՝ միջադեպի մեղավորը Դրեյքն է:
Հիշեցնենք, որ ռեփերների միջև սկանդալը սկսվել էր հենց Pusha T- ի երգերից մեկի պատճառով, որի ընթացքում նա հայտնել էր, որ Դրեյքը նախկին պոռնոդերասանուհուց որդի ունի: Դրեյքը կարծում է, որ այդ տեղեկությունը նրան Քանյեն է հայտնել, թեև վերջինս հերքում է այն:
Քանյեն նաև պահանջել է, որպեսզի Դրեյքը ներողություն խնդրի բոլոր երգերի համար, որոնցում Դրեյքն անդրադարձել է իրեն:
Ռեփերը նաև հայտարարել է, որ Դրեյքը դիտավորյալ որպես թիրախ հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց է ընտրում և հիշեցրել. «Ես ինքս եմ նրա համար ճանապարհ հարթել: Առանց Քանյեի Դրեյք չէր լինի, այնպես որ չհամարձակվես սպառնալ ինձ»: