Շումախերի առողջական վիճակը բարելավվել է
դիտումներ: 1047
2013 թ. Մերիբելի լեռնադահուկային մրցուղու մոտ գլխուղեղային ծանր վնասվածք ստացած Շումախերն այլևս անկողնուն գամված չէ: Վերջինս նաև թոքերի արհեստական օդափոխման կարիք չունի:
Նշվում է, որ Շումախերը թանկարժեք բուժման կարիք ունի, որի համար շաբաթական 50 հազար ֆունտ ստեռլինգ է անհրաժեշտ լինում:
Ներկայումս «Ֆորմուլա 1-ի» յոթակի չեմպիոնը վերականգնողական կուրս է անցնում Շվեյցարիայում գտնվող իր առանձնատանը: Նախկին մրցարշավորդը կարող է Դալլասում գտնվող կլինիկա տեղափոխվել, որը մասնագիտացած է գանգուղեղային վնասվածքներով: