Հայերեն   English   Русский  

ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի հարցում հանրային կարծիքի հետ համամիտ եմ․


այդ մարդը պռովալ է տվել իր առջև դրված խնդիրները.Կարեն Վրթանեսյան


  
դիտումներ: 500

Որպես ռազմական ոլորտում արդեն 7 տարի «խրված» մարդ ես շատ զգույշ եմ զինվորականներին գնահատականներ տալիս։

Որովհետև բազմիցս տեսել եմ, թե ինչպես են վատ զինվորականներին հերոս հանում, և ինչպես են աթոռակռիվների պրոֆեսիոնալները ռազմական պրոֆեսիոնալներին «փչացնում» հանրության աչքերում։

Բայց ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի հարցում հանրային կարծիքի հետ համամիտ եմ․ այդ մարդը պռովալ է տվել իր առջև դրված խնդիրները։

Եւ սա այն դեպքերից մեկն է, որ ես համաձայն եմ նաև Սերժ Սարգսյանի այն քննադատների հետ, որ նա չափից դուրս մեղմ էր վարվում Կարապետյանի պես կերպարների հետ։

Այս ամենի հետ հանդերձ, հարց է առաջանում, թե Նիկոլն ինչո՞ւ է այս մարդուն դարձնում խորհրդական։

Ի՞նչ է իրեն տալու այն մարդը։

Սեպտեմբերի 24-ին կանխատեսել էի, որ ԱԺ-ում ոտքը պնդացնելուց հետո Նիկոլը գրոհի է անցնելու բանակի և Արցախի դեմ։ Անցյալ շաբաթվա իրադարձություններն էլ հաստատեցին կանխատեսումս։

Այս նշանակումն էլ, ըստ իս, այդ գծի մեջ է․ Նիկոլը բերելով հին, ռուսների ասած․ «проштрафившийся» կադրի, փորձում է բանակին բզբզելու լրացուցիչ կետեր գտնի։

Ու դա շատ վատ է, որովհետև փորձում է բանակը դարձնել իր իշխանական ամբիցիաների խաղալիք։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: