Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը քննադատել են Թրամփի նախկին խորհրդականի հարցաքննության գործընթացը


  
դիտումներ: 471

Սպիտակ տանը կարծում են, որ ՀԴԲ-ն Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «ռուսական գործով» ֆիգուրանտ Մայքլ Ֆլինի հարցաքննության ընթացքում խախտել է արարողակարգը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի հայտարարությանը:

«ՀԴԲ-ն խախտել է արարողակարգի չափանիշներն այն տեսանկյունից, թե ինչպես են նրանք եկել և շրջափակել գեներալ Ֆլինին, թե ինչպես են նրան հարցաքննել և դրդել Սպիտակ տան փաստաբանի գրասենյակի ներկայացուցիչ չունենալ:

Ընդ որում` նա ընդգծել է, որ Սպիտակ տունը Ֆլնիին «ամենալավն» է ցանկանում դատարանի վճիռը սպասելիս և ընդգծել, որ որոշման կայացման ձգձգումը դատարանի գործունեության հարցն է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատարանը հետաձգել է Ֆլինի դատավճիռը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: