Արցախի Նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ » մեդալով։
Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նշենք, որ 2016 թվականի մայիսի 5-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 26-ը Մելիքյանը ստանձնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։