Հայերեն   English   Русский  

​Ավելի քան 50 մարդ է տուժել Կատալոնիայում բողոքի ցույցերի ժամանակ


Տուժածների մեջ, որոնց օգնություն է ցույց տրվել, առնվազն 30 ոստիկան է եղել


  
դիտումներ: 675

Կատալոնիայում այսօր առնվազն 51 մարդ է տուժել Իսպանիայի դեմ բողոքի ցույցերի ընթացքում: Այդ մասին հաղորդում է տարածաշրջանային արտակարգ օգնության ծառայության թվիթերը:

Ըստ այդ տեղեկության՝ տուժածների թվում, որոնց օգնություն է ցույց տրվել, առնվազն 30-ը ոստիկան են:

Հիշեցնենք, որ ողջ Կատալոնիայում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում Բարսելոնայում տեղի ունեցած Իսպանիայի կառավարության նիստի դեմ, որին մասնակցել է վարչապետ Պեդրո Սանչեսը: Մասնակիցները փակում են փողոցները և բարիկադներ են կառուցում:

Ցույցերի ընթացքում տարածաշրջանային ոստիկանությունը ստիպված է եղել ուժ գործադրել ցուցարարների դեմ, որոնք փորձում էին ճեղքել ոստիկանների շարքը և զանազան իրեր էին շպրտում նրանց կողմը: Վերջին տվյալներով բերման է ենթարկվել11 մարդ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: