Հայերեն   English   Русский  

Թուրք իրավապահների ամենախոշոր օպերացիան՝ երկրի սահմաններից դուրս


  
դիտումներ: 389

Ստամբուլի ոստիկանության թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները երկրի սահմաններից դուրս ամենախոշոր գործողությունն են իրականացրել։

Թուրքիայում տեղեկություն է ստացվել Հոլանդիայից դուրս եկած բեռնատարի մասին, որը պետք է հատեր Սերբիա–Բուլղարիա սահմանը։ Բուլղարիայի և Սերբիայի ոստիկանության աջակցությամբ կազմակերպված օպերացիայի արդյունքում մեկ անձ է ձերբակալվել։ Առգրավվել է 500․000 հատ էսթետիկ դեղահաբ, որը, ըստ ստացված տեղեկության, պետք է տեղափոխվեր Թուրքիա։

Տվյալ գործողությունը թուրք իրավապահների կողմից երկրից սահմաններից դուրս թմրանյութերի շրջանառության դեմ իրականացված ամենամեծ օպերացիան է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: