Անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը
դիտումներ: 550
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ դիտարժան գոտեմարտեր շատ են եղել: Ընդհանրապես մասնագետները չեն դժգոհել մասնակիցների ընդհանուր պատրաստականությունից: Ստուգատեսը նպաստել է մեծահասակաների հավաքականը համալրած երիտասարդ ըմբիշների մրցափորձի հարստացմանը:
Նոր տարվա հունվարի 17-ից Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ Ծաղկաձորում կսկսի նոր մրցաշրջանի նախապատրաստական ուսումնամարզական առաջին հավաքը: