Հայերեն   English   Русский  

Ողբերգական վթար Սյունիքում՝ Mercedes-ը բախվել է իրանցու վարած ավտոբուսին․ կա 1 զոհ, 4 վիրավոր


  
դիտումներ: 619

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում․

տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16:00-ին Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Թասիկ գյուղի բնակիչ, 24-ամյա Արսեն Արամյանի վարած Mercedes մակնիշի մեքենան և Իրանի քաղաքացի, 46-ամյա Մոհամմադ Ալիի Ռեզա Հասան Բեկ Բորուջերդիի վարած Scania մակնիշի ավտոբուսը: Վթարի հետևանքով վարորդ Ա. Արամյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացի 50-ամյա Ժասմեն Ղազարյանը, 18-ամյա Լիլիթ Ղազարյանը եւ 52-ամյա Սուրեն Ավանեսյանը հոսպիտալացվել են։ Սիսիանի բժշկական կենտրոնում ժամը 17:10-ի սահմաններում Ս. Ավանեսյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Հարուցվել է քրեական գործ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը անցանելի էր, ոչ մի խոչընդոտ չի եղել, նախնական տեղեկությամբ՝ Mercedes-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչն էլ հանգեցրել է վթարի։

Ողբերգական վթար Սյունիքում

Ողբերգական վթար Սյունիքում

Ողբերգական վթար Սյունիքում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: