Ի՞նչն է ստիպում Բիլ Գեյթսին իրեն «հիմար» զգալ
դիտումներ: 1084
Համաշխարհային բարերարը հայտնել է, որ իր կյանքի ափսոսանքը որևէ օտար լեզու չսովորելն է:
Գեյթսը նշել է, որ իրեն հիմար է զգում օտար լեզու չիմանալու պատճառով՝ ավելացնելով, որ ավագ դպրոցում ինքը հունարենից և լատիներենից բարձր գնահատական է ստացել և դա հարստացնում է իր բառապաշարը, սակայն կցանկանար ֆրանսերեն, արաբերեն կամ չինարեն իմանալ:
Գեյթսը հույս ունի, որ կկարողանա հետևել Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի օրինակին և երկրորդ լեզու սովորել:
Նա հույս ունի ժամանակ գտնել մեկ լեզու սովորելու համար, որը հավանաբար ֆրանսերենը կլինի, քանի որ դա ամենահեշտն է: Մարկ Ցուկերբերգը չինարեն է սովորել: