Թրամփի իմպիչմենթը կարծես անխուսափելի է
New York Times-ը հոդված է տպագրել, որում խոսվում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հարաճուն վտանգի մասին
Դրյուի կարծիքով՝ անկախ այն հանգամանքից՝ ներկայումս կան ապացույցներ գործող նախագահի իմպիչմենթի գործընթացը սկսելու համար, թե ոչ, հասարակայնությունը կիմանա այն փաստերի մասին, որոնք հավաքել է «ռուսական գործը» վարող Միացյալ Նահանգների հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, եթե անգամ նրա քննությունն ինչ-ինչ պատճառներով դադարեցվի:
Հոդվածի հեղինակը ընդգծում է, որ նույնիսկ Հանրապետական կուսակցության անդամները կարող են մոտ ժամանակներս գիտակցել,, որ Թրամփը «չափից ավելի ծանր բեռ է դարձել իրենց կուսակցության համար և չափազանց մեծ սպառնալիք երկրի համար»:
«Հնարավոր է՝ այդ ժամանակը եկել է: Վերջ ի վերջո, հանրապետականներն ընտրություն կանեն հօգուտ սեփական կուսակցության գոյատևման»,- ավելացրել է հոդվածագիրը: