Հայերեն   English   Русский  

Քաղաքականությունը զազրախոսություն չէ․ Շարմազանովը՝ գազի գնի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին


ֆբ գրառում


  
դիտումներ: 2390

Փաստորեն տարին փակում ենք ոչ այնքան հպարտ ու արդյունավետ․ ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝

անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը գազի գնի վերաբերյալ:

«Նիկոլը, որ ամիսներ շարունակ մեզ մեղադրում էր գազի գինը արհեստական թանկացնելու,կոռուպցիոն գազային սխեմաներ ստեղծելու մեջ,ու նշում,որ իր վարչապետ դառնալուց հետո հայ -ռուսական հարաբերությունները փայլուն են,այսօր հայտարարեց,որ սահմանին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը թանկանում է։

Այ քեզ բան...

Ասում է Գազպրոմը, Գազպրոմ Արմենիային թանկ է վաճառում, բայց մենք այնպես կանենք,որ չթանկանա ժողովրդի համար։

Մեկ ամի՞ս,երկու՞,երե՞ք, յո՞թ...

Մի գեղեցիկ օր էլ կասի, վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա։

Այստեղ են ասել՝ քաղաքականությունը ոչ թե զազրախոսություն է, այլ արդյունավետություն։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Հ.Գ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կորուստ և սահմանին գազի թանկացում։

Սա է Նիկոլի քաղաքականությունը»,- ասված է Շարմազանովի գրառման մեջ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: