Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ Բաշար Ասադը կպահպանի պաշտոնը


  
դիտումներ: 715

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին կհաջողվի պահպանել իր պաշտոնը: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ Ասադը կարող է դեռևս որոշ ժամանակ մնալ պետության ղեկավարի պաշտոնում:

«Բրիտանական դիրքորոշման համաձայն՝ Սիրիայում Ասադի վարչակազմով երբեք խաղաղություն չի լինի: Սակայն, ցավոք, մենք հավատում ենք, որ նա որոշ ժամանակ մնալու է իր պաշտոնում», - եզրակացրել է Հանթը:

Նա հավելել է, որ դա հնարավոր է դարձել Ռուսաստանի աջակցությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետի մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: