Հայերեն   English   Русский  

«Իմ բացահայտ անվստահությունն եմ հայտնում Արտակ Զեյնալյանին». Դանիել Իոաննիսյան


  
դիտումներ: 424

«Իրազել քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն անվստահություն է հայտնել արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին։

Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնել է.

«Արդարադատության նախարարությունը շրջանառել է հակակոռոպցիոն ռազմավարությունը 2019-2022 թվականների համար, որում այսպիսի ձևակերպում կա՝ «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ` հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»... (Կեցցե ՀՀԿ-ն?):

Նախարարությունը նաև մտադիր է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմնական փոփոխությունները (կապված ապօրինի հարստացման, միասնական մարմնի ստեղծման և այլնի հետ) իրականացնել միմիայն 2021-2022 թվականներին... 3 տարուց, Կառլ, 3 տարուց! Ուկրաինայում դա արվեց հեղափոխությունից ընդամենը մեկ տարի հետո:

Սույնով իմ բացահայտ անվստահությունն եմ հայտնում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և պահանջում պատշաճ հանրային քննարկման դնել հակակոռուպցիոն ռազմավարությունը»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: