Հայերեն   English   Русский  

Վարչապետի առաջադրման հարցը, հավանաբար, օրակարգ կմտցվի հունվարի 14-ին. Ալեն Սիմոնյան


  
դիտումներ: 395

7-րդ գումարման Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքը դեռ չի որոշել, թե երբ է վարչապետի պաշտոնում առաջադրելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Հստակ սահմանված ժամկետ չկա, բայց, կարծում եմ, ամսի 14-ին պետք է ամեն ինչ ավարտել... Ենթադրում եմ, որ ամսի 14-ին այդ հարցը օրակարգ կմտցվի»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ քայլը» դաշինքն այդ հարցը դեռ չեն քննարկել:

ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությունը ՀՀ նախագահին առաջարկելու է Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Սահմանադրության համաձայն՝ նոր ձեւավորված խորհրդարանում վարչապետի ընտրություն չի լինում: Ազգային ժողովում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններից հետո թվով առաջին ուժն «Իմ քայլը» դաշինքն է` 88, երկրորդը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, երրորդը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: