Հայերեն   English   Русский  

Վրաստան-Հայաստան սահմանի ուղղությամբ արգելված է բոլոր տեսակի տրանսպորտների երթևեկությունը


  
դիտումներ: 559

Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության և Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները զգուշացնում են, որ եղանակային վատ պայմանների, առատ ձյան և ճանապարհների անբավարար տեսանելիության պատճառով միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա (Վրաստան-Հայաստան սահմանի ուղղությամբ) արգելված է բոլոր տեսակի տրանսպորտների երթևեկությունը։Այս մասին գրում է Jnews կայքը։

«Սամցխե-Ջավախքում ինտենսիվ ձյան, ձնաբքի, անբավարար տեսանելիության և մերկասառույցի պատճառով յուրաքանչյուր տեսակի տրանսպորտի երթևեկությունը արգելված է Փարվանայի լեռնանքցում, Ծալկա-Նինոծմինդա, Ախալքալաք-Կարծախ ճանապարհների ուղղությամբ», – ասված է ներքին գործերին նախարարության հայտարարությունում։

Նշվում է, որ պարեկային և քրեական ոստիկանության աշխատակիցները, փրկարարական ծառայության հետ միասին օգնում են ճանապարհներին մնացած բնակիչներին և օգնում են անվտանգ տեղ հասնել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: