Թուրքական իշխանությունները թույլատրեցին FETO գործով ավելի քան 100 մարդու ձերբակալությունը
Haberturk հեռուստատեսության տվյալներով՝ նրանց թվում 58 զինծառայող կա
դիտումներ: 412
Ինչպես այսօր հայտարարել է Haberturk հեռուստատեսությունը, ընդհանուր ստորագրվել է 102 անձի օրդեր, այդ թվում՝ 58 զինծառայողի:
Ադանա քաղաքի գլխավոր դատախազությունը թույլատրել է 52 զինծառայողի ձերբակալումը, որոնց թվում զինված ուժերի սերժանտական և կրտսեր սպայական կազմի ներկայացուցիչներ են: Եվս 6 զինվորական էլ Ստամբուլի քննիչների կասկածների առարկա է դարձել: Մնացած կասկածյալները քաղաքացիական անձինք են, որոնք կարող են մասնակից լինել բանակի ներսում FETO-ի բջիջների գործունեությանը: