Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին թունել է հայտնաբերվել


  
դիտումներ: 438

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին,

Արիզոնա նահանգի մոտ հայտնաբերվել է թունել, որը կարող էր օգտագործվել հարևան Մեքսիկայից մարդկանց և թմրանյութեր տեղափոխելու համար:

Վերջին ամսին սա արդեն երրորդ նման կառույցն է: Ինչպես տեղեկացնում է տեղի ոստիկանությունը, այդ թունելի երկարությունը մոտ 10 մետր է:

Թունելների հայտնաբերումը երկրի նախագահի և կառավարության հակամարտության խորապատկերում, կապված Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հետ, ցույց է տալիս երկրի իրական միգրացիոն խնդիրները:

Միացյալ Նահանգների մի շարք պետական գերատեսչություններ, ներառյալ՝ արդարադատության նախարարությունը, ներքին անվտանգության նախարարությունը և ուրիշներ, դեկտեմբերի 22-ից աշխատում են կրճատ ռեժիմով:

Նման խափանումները կառավարության աշխատանքներում կապված են այն հանգամանքի հետ, որ Դեմոկրատական կուսակցությունը համաձայնություն չի տալիս Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար անհրաժեշտ միջոցների հատկացմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: