Բոլիվիան Իտալիային հանձնեց ահաբեկիչ Չեզարե Բատիստիին
դիտումներ: 438
«Չեզարեին բերող ինքնաթիռը հենց նոր ժամանեց Իտալիա: Ես հուզված եմ և հպարտ»,- գրել է թվիթերում Իտալիայի ՆԳՆ ղեկավար Մատտեո Սալվինին: Նախարարը նաև հրապարակել է ահաբեկչի լուսանկարը ինքնաթիռում:
Բատիստին ձախ ծայրահեղական «Զինված պրոլետարները կոմունիզմի համար» կազմակերպության առաջնորդն է եղել: Նրան ցմահ բանտարկության են դատապարտել չորս քաղաքական սպանությունների համար, որոնք կատարվել են 1977-1979 թթ.: Հանցագործի արտահանձնմանն Իտալիայի իշխանությունները սպասել են մոտ 40 տարի: Անցած տարիներին նա թաքնվել է Ֆրանսիայում, Մեքսիկայում և Բրազիլիայում: