Լուկաշենկոն արգելել է կիրառել Ռուսաստանի փորձը
Լուկաշենկոն պահանջել է օրինակ չվերցնել ռուսական փորձից բակալավր և մագիստրանտ պատրաստելու ոլորտում:
«Տեսեք, որ ոչ մի դեպքում մենք փոխ չառնենք այդ փորձը, որը յուրացրել է Ռուսաստանը և հիմա չգիտի, թե ինչ անի դրա հետ»,- ասել է նա:
Բելառուսի նախագահի կարծիքով՝ բակալավրիատը պետք է լիարժեք բարձրագույն կրթություն տա, իսկ մագիստրատուրա պետք է գնան նրանք, ովքեր ցանկանում են իրենց կյանքը նվիրել գիտությանն ու դասավանդմանը: Նախագահը նաև ուշադրություն է հրավիրել դպրոցական ծրագրի որակի և այն փաստի վրա, այնտեղ մտնում են առարկաներ, որոնք նախկինում բնորոշ են եղել միայն բուհերին:
«Մի՞թե կյանքն այդքան արագացել է: Մի՞թե մենք բոլորին մաթեմատիկոս ենք պատրաստում: Ուրեմն պետք է շատ լուրջ զբաղվել կրթությամբ: Եթե նախարարը դա չի հասկացել, կնշանակի նա նախարար չէ»,- ընդգծել է նա: