Հայերեն   English   Русский  

Արման Փաշիկյանը ստանձնեց շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարի դերը


  
դիտումներ: 388

Տեղի ունեցավ Հայաստանի տղամարդկանց առաջնության 4-րդ տուրը:

Տուրի մեկնարկից առաջ մրցաշարի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը ծննդյան օրվա առթիվ շնորավորեց պատանի շախմատիստ Տիգրան Հարությունյանին: 4-րդ տուրում մրցաշարի երկու առաջատարներից Արման Փաշիկյանը կարևոր հաղթանակ տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանի նկատամամբ: Մյուս առաջատար Տիգրան Պետրոսյանը պարտվեց Արամ Հակոբյանին: 3-րդ հորիզոնականում ընթացող Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ: Հաշտությամբ ավարտվեցին նաև Մանուէլ Պետրոսյան - Տիգրան Հարությունյան և Հայկ Մարտիրոսյան - Սամվել Տեր-Սահակյան պարտիաները:

4-րդ տուրից հետո աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել Արման Փաշիկյանը, ով մոտակա հետապնդողներ Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանից արդեն առաջ է անցել 1 միավորով: Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հայկ Մարտիրոսյանը 2-ական միավորով կիսում են 4-6-րդ հորիզոնականները: Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Հարությունյանը 1.5-ական միավորով 7-9-րդ հորիզոնականներում են, իսկ Շանթ Սարգսյանը 1 միավորով եզրափակում է աղյուսակ:

Այսօր տեղի կունենա 5-րդ տուրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: