Հայերեն   English   Русский  

Թուրքիայի քրդամետ կուսակցության 4 պատգամավորի կարող են զրկել անձեռնմխելիությունից


  
դիտումներ: 299

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 4 պատգամավոր հնարավոր է զրկվեն պատգամավորական անձեռնխելիությունից։

Այդ ցուցակում են Դիարբեքիրը ներկայացնող պատգամավոր Դերսիմ Դաղը, Մուսա Ֆարիսօղուլարը, Ռեմզիյե Թոսունը և Էբրու Գյունայը։

Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով Թուրքիայի խորհրդարան սահմանադրական և արդարադատության հանձնաժողով է ներկայացվել 11 միջնորդություն։

Հիշեցնենք, որ Դիարբեքիրի դատախազությունը HDP-ի հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: