Հայերեն   English   Русский  

Արման Փաշիկյանը և Մարիա Գևորգյանը շարունակում են պահպանել առաջատարի դիրքերը


  
դիտումներ: 467

Տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների 5-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարի առաջատար Արման Փաշիկյանը սև խաղաքարերով կարողացավ ոչ-ոքի խաղալ Մանուէլ Պետրոսյանի հետ:

Փաշիկյանի երկու հետապնդողները՝ Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը պարտվեցին համապատասխանաբար Ռոբերտ Հովհաննիսյանին և Սամվել Տեր-Սահակյանին: Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ, իսկ Արամ Հակոբյանը հաշտություն կնքեց Տիգրան Հարությունյանի հետ:

5-րդ տուրից հետո Արման Փաշիկյանը 4 միավորով գլխավորում է աղյուսակը: Սամվել Տեր-Սահակյանը Փաշիկյանին զիջում է 1 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: 5 շախմատիստ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը 2.5-ական միավորով կիսում են 3-7-րդ հորիզոնականները: Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը 2-ական միավորով գտնվում են 8-9-րդ հորիզոնականներում, իսկ Շանթ Սարգսյանը 2 միավորով եզրափակում է աղյուսակը:

Կանանց մրցաշարի 5-րդ տուրում միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանը տոնեց 4-րդ հաղթանակը: Հաղթանակներ տոնեցին նաև Գևորգյանին հետապնդող Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը: Տուրը հաղթական էր նաև Արփինը Գրիգորյանի համար:

Ցավոք, առողջական խնդիրների պատճառով մրցաշարը չի շարունակի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Կուրսովան և նրա մինչ այս խաղացված պարտիաների արդյունքները հաշվի չեն առնվի:

5-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանը 4.5 միավորով գլխավորում է աղյուսակը: Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները, սակայն ի տարբերություն Գևորգյանի նրանք մեկ պարտիա քիչ են խաղացել և կորցրած միավորներով առաջատարին զիջում են միայն կես միավորով:

Այսօր տեղի է ունենում մրցաշարի 6-րդ տուրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: