Լեդի Գագան քննադատել է Մայք Փենսին
Ինչպես նշվել է, նա Լաս Վեգասի «Park» թատրոնում ունեցած ելույթի շրջանակներում քննադատություններ է հնչեցրել երկրի իշխանությունների նկատմամբ: Սկզբում նա հետաքրքրվել է, թե երբ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը կդադարեցնի շաթդաունը և արդյոք առհասարակ դա տեղի կունենա: Այնուհետեւ նա քննադատել է Կարեն Փենսին մի դպրոցում աշխատելու համար, որտեղ ԼԳԲՏ-ն արգելված է:
«Եվ Մայքի նկատմամբ վերաբերմունքը, ով նորմալ է համարում, որ իր կինը աշխատում է մի դպրոցում, որտեղ ԼԳԲՏ համայնքն արգելված է, սխալ է: Դուք քրիստոնյայի ամենավատ մարմնավորումն եք», - ընդգծել է Լեդի Գագան:
Նա հավելել է, որ քրիստոնյա է և գիտի, որ այդ կրոնում որևէ մեկի դեմ որևէ նախապաշարմունք չկա:
Ավելի վաղ սեռական բռնության մեղադրանքների պատճառով Լեդի Գագան դատապարտել էր Ալ Քելլիին: