Հայերեն   English   Русский  

Հայտնի են շախմատի Հայաստանի չեմպիոնները


  
դիտումներ: 471

Տեղի ունեցավ Հայաստանի կանանց առաջնություն 8-րդ տուրը:

Մրցաշարի միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղաց Մարիամ Մկրտչյանի հետ, ինչը բավարար էր մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հռչակվելու Հայաստանի կանանց չեմպիոն: Գևորգյանը այս կոչումը վերջին 4 տարվա մեջ նվաճում է 3-րդ անգամ:

Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

Տղամարդկանց պայքարում 9 հնարավորից 6,5 միավոր վաստակեց և չեմպիոնի պատվին արժանացավ Արման Փաշիկյանը: 5,5 միավորով երկրորդը ճանաչվեց Հայկ Մարտիրոսյանը: 5-ական միավոր վաստակեցին Սամվել Տեր - Սահակյանը, Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Լրացուցիչ ցուցանիշներով երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սամվել Տեր-Սահակյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: