Ադրբեջանական հանրությունը պատրաստ է խաղաղության.պատրաստ չէ ադրբեջանական ղեկավարությունը. Լապշին
«Ադրբեջանը կոռուպցիոն և քաղաքական լծակներ էր փորձում օգտագործել դա թույլ չտալու համար, որովհտեև դա ուժեղ հարված կհասցնի նրանց, երբ դատարանը որոշում կայացնի Ադրբեջանի կողմից իմ սպանության փորձի մասով», - ասաց Լապշինը:
Իսկ այն հարցին, թե արդյոք ադրբեջանական հանրությունը պատրաստ է խաղաղության, բլոգերը պատասխանեց. «Կարծում եմ՝ ադրբեջանական հանրությունը պատրաստ է խաղաղության, բայց դրան պատրաստ չէ ադրբեջանական ղեկավարությունը, որովհետև Հայաստանի հետ խաղաղությունը կբերի Ալիևի անկմանը: Նրանք դա լավ հասկանում են, և այդ պատճառով կփորձեն հակամարտությունը ձգել սառը վիճակում այնքան, որքան հնարավոր է: Նրանց պետք է ոչ թե Հայաստանի հետ խաղաղություն, այլ թշնամու կերպար և իշխանության պահպանում ամեն գնով»։