Կարեն Գրիգորյանը Սևիլյայի բաց մրցաշարում գրավեց 2-րդ հորիզոնականը
դիտումներ: 325
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Գևորգ Հարությունյանը: Մեր շախմատիստներից հաջող հանդես եկավ Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Լի Դին, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Չինացի շախմատիստը ոչ-ոքի էր խաղացել միայն Գրիգորյանի հետ:
Մեր մյուս ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը վաստակեց 5 միավոր և գրավեց 83-րդ հորիզոնականը: