Հայերեն   English   Русский  

Փարիզում ձերբակալված Քրիս Բրաունն ազատ է արձակվել


  
դիտումներ: 695

TMZ պորտալի փոխանցմամբ` խմբակային բռնաբարության մեղադրանքով Փարիզում ձերբակալված ամերիկացի երգիչ Քրիս Բրաունն ազատ է արձակվել: Գրում է Gazeta.ru-ն:

Պորտալի տվյալներով` Բրաունի հետ միասին ազատ են արձակվել նաև նրա երկու հանցակիցները:

Ինչպես նշվել է, Բրաունին թույլատրվել է լքել Ֆրանսիայի տարածքը:

Ընդ որում` ոստիկանությունը շարունակում է հետաքննել խմբակային բռնաբարության գործը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քրիս Բրաունը ձերբակալվել է Փարիզում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: